ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Յուրաքանչյուր կիրակին դարձնենք մեր հավատքի կենդանի վկայություն

Յուրաքանչյուր կիրակին դարձնենք մեր հավատքի կենդանի վկայություն
02.11.2025 | 10:16

Այսօր Հովհաննավանքում, իշխանության ուղիղ հովանավորությամբ, կարգալույծ հոգևորականի կողմից հերթական անգամ փորձ է արվելու մատուցել սրբապիղծ պատարագ, որի ընթացքում իշխանության ղեկավարն ու իր շրջապատը իրենց ներկայությամբ ջանք են գործադրելու լեգիտիմացնել այն, ինչն իր էությամբ հակասում է թե՛ եկեղեցական կանոնին, թե՛ հայ մարդու հավատավոր հոգուն։

Սրա հանդեպ մենք պարտավոր ենք հայտնել մեր խորին անհամաձայնությունն ու դատապարտումը, բայց ոչ թե գործողություններ հրահրելով, այլ` հավատքով և որդիական խոնարհությամբ մեր մասնակցությունը ցուցաբերելով Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Պատարագին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, թեմական և համայնքային եկեղեցիներում՝ որտեղ մատուցվում է օրինավոր, կանոնական, Աստծո փառքի համար հաստատված պատարագ։

Այսպիսի վարքագծով մենք կհայտնենք մեր զորակցությունը Հայ Եկեղեցուն՝ որպես մեր հոգևոր և ազգային ինքնության հենասյուն և, միաժամանակ, կվերամիավորվենք մեր հավատքի հետ, կդառնանք հոգով ամուր և մաքուր՝ որդիական խոնարհությամբ կանգնելով մեր եկեղեցու կողքին։

Մեր համախմբումը պետք է դրսևորվի աղոթքով, ոչ գոչյունով, մասնակցությամբ, ոչ դիտորդությամբ, հավատքով, ոչ ցուցադրությամբ։

Հետևաբար, անհրաժեշտ է յուրաքանչյուր կիրակին դարձնել մեր հավատքի կենդանի վկայություն՝ վերականգնելով այն միասնությունը, որն ի վերուստ է տրված մեր ժողովրդին։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 4995

Մեկնաբանություններ